Introversion Software | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, բիզնես ձեռնարկություն և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 2001 |
Վայր | Walton-on-Thames, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | introversion.co.uk |
Introversion Software, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 2001 թվականին Կրիս Դելեյի, Մարկ Մորրիսի և Թոմաս Արունդելի կողմից, որոնք միմյանց հետ ծանոթացել են Լոնդոնի կայսերական քոլեջում։
Նրանց առաջին նախագիծը եղել է Uplink-ը, որի հիմնական մասը մշակվել է Կրիսի կողմից, իսկ Թոմասը և Մարկը զբաղվել են մարկենթինգով։ Սկզբանակն փոքր բյուջենով, ստուդիան կարողացավ գնել միայն CD-R սկավառակներ և քարթրիջներ պրինտերների համար։ Առաջին օրինակները ձայնագրվել են ձեռքով։ Փոքր բյուջեով խաղերը ստուդիային բերում էին լավ շահույթ, սակայն ընկերություն միշտ խնդիրներ էր ունենում հրատարակչությունների հետ։ Strategy First-ը դադարեցին վճարել Uplink վաճառքից առաջացած գումարները։
Introversion գտնվելով սնանկացման վտանգի տակ, պայմանագիր կնքեց Valve-ի հետ և ներկայացրեց Steam-ը, որպես խաղերի տարածման հարթակ։ Valve-ը ընդունեց առաջարկը, և 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Darwinia դարձավ հասանելի ավելի լայն խաղային լսարանի։ Steam-ի միջոցով վաճառված խաղերի շահույթը թույլ տվեց ընկերությանը, լուծել ֆինանսական խնդիրները և պատրաստվել հաջորդ խաղի՝ DEFCON մշակմանը։ 2006 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ ընկերությունը սկսեց խաղի նախնական վաճառքը, ծախսեց վերջին 1500 ֆունտ սթերլինգը։ Ի ուրախություն ընկերությանը, խաղը վաճառվեց ավելի լավ քան սպասում էին մշակողները[2]։
2008 թվականի սեպտեմբերի 19-ին թողարկվեց Darwinia բազմախաղացող տարբերակը՝ Multiwinia։ Ընկերության հաջորդ նախագիծը դարձավ Subversion-ը, սակայն խաղի մշակումը կասեցվել է 2011 թվականին[3]։ 2012 թվականին Introversion Software-ը մեկնարկում է Prison Architect խաղի նախնական վաճառքը, որը արժանացավ բարձ գնահատականների, ինչպես խաղացողների, այնպես էլ քննադատների կողմից[4]։ Prison Architect խաղի ամբողջական տարբերակը թողարկվեց 2015 թվականին։ Ընդհանուր հաշվով վաճառվել է ավելի քան 2 միլլիոն օրինակ[5][6]։ Ընկերության հաջորդ խաղը՝ Scanner Sombre, թողարկվեց 2017 թվականին։ Մշակողների խոսքերով խաղը ձախողված էր[7]։ 2019 թվականի հունվարին Paradox Interactive-ը հայտարարեց, Prison Architect-ի գնման մասին։